ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Մինչև գյուղմթերքը հասցնում են սպառողին, դառնում է ոսկեջրած ապրանքի գին

Մինչև գյուղմթերքը հասցնում են սպառողին, դառնում է ոսկեջրած ապրանքի գին
06.07.2024 | 11:57

Հայաստանում ամեն ինչ աննկարագրելի թանկ է։ Հատկապես պարենը, գյուղմթերքը տեղը տեղին թանկ են։ Թվում է, թե գյուղացու սրտով պետք է լինի, բայց պարզվում է, որ գյուղացուց ջրի գնով (չնայած, ջուրը թանկ է, այլ բանի հետ պետք է համեմատել) գնում են վերավաճառողները և, մինչև հասցնում են սպառողին, դառնում է ոսկեջրած ապրանքի գին։

Քանի որ առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ, գիտեմ, որ պետությունը շուկայական հարաբերություններում պետք է անպայման խառնվի, իր դերն ունենա, թե չէ ինքնարժեքը, գնագոյացումը, արժեքն ու գինը դառնում են այնպիսին, ինչպիսին հիմա մեզ մոտ է։

Օրինակի համար՝ ծիրանը Երևանի մրգի խանութներում վաճառվում է մինչև 900 դրամ․գյուղացուն համոզեք, որ գա քաղաքային շուկա, պայմաններ ստեղծեք, գրավիչ դարձրեք, որ գա քաղաքային շուկա, ոչ թե գնա մեծածախ շուկա, էժան հանձնի, քաղաքացու վրա էլ եռակի անգամ թանկ վաճառեն:

Երևանում մթերքի, գյուղմթերքի գներն այնպիսին են, որ տպավորություն է, թե Դուբայի խանութներում ես:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3362

Մեկնաբանություններ